«Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիան, բազմահազար մասնակիցների կարծիքով, Երևանում կայացավ։
Թե ինչպիսի հերթ է հավաքվել Երևանում՝ «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիայի շրջանակներում, Ռուսաստանի դեսպանության շենքի առջև, ցուցադրում ենք՝ հերթի ամբողջ երկայնքով անցնելով։ Իհարկե, սկզբում հնարավոր չէր ենթադրել, որ հերթի ավարտին հասնելու համար անհրաժեշտ է միացված տեսախցիկով քայլել մոտ կես ժամ՝ արագ քայլքով։
Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլյա Նավալնայան, կոչ է արել ՌԴ քաղաքացիներին մասնակցել ընդդիմության հայտարարած «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիային, այսինքն ՝ մասնակցել այս միջոցառմանը, որը Ռուսաստանի իշխանություններն անվանել են՝ ընտրություններ, և մարտի 17-ին, ժամը -ին լինել տեղամասերի մոտ։ «Եթե բոլորս միաժամանակ գնանք, մեր ձայնն ավելի բարձր կհնչի»,- ասել է Նավալնայան իր տեսաուղերձում։ Նա ընտրություններն անվանել է «կատարյալ կեղծիք», և կարծիք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «կնկարի իր սրտի ուզած արդյունքը՝ թեկուզ 80, թեկուզ 180 տոկոս», Յուլիա Նավալնայան կոչ է արել քվեաթերթիկներն անվավեր դարձնել՝ վրան խոշոր գրելով «Նավալնի»։
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
1 view
247
67
8 months ago 00:23:26 1
«Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիան, բազմահազար մասնակիցների կարծիքով, Երևանում կայացավ։