Ժեստերի լեզուն իմ մայրենի լեզուն է․ Զուբեյդա Մելիքյան

Ժեստերի լեզուների միջազգային օրվա առթիվ «Ուրիշ նորությունների» հյուրն է ժեստերի լեզվի ուսուցիչ Զուբեյդա Մելիքյանը։ Նա ուշագրավ փաստեր ներկայացրեց աշխարհում ավելի քան 300 ժեստերի լեզուների, «Ժեստոնո» միջազգային ժեստերի լեզվի բառարանի և դրանում ներառված 1500 ժեստերի վերաբերյալ։ Մասնագետը անդրադառձավ ժեստերի լեզվում նոր բառերի ի հայտ գալուն, տարբեր ազգերի ներկայացուցիչների միջև այս լեզվի միջոցով հաղորդակցվելու հնարավորությանն ու ոլորտում կրթական խնդիրներին։ Ռուսական դպրոցի վրա հիմնված հայերեն ժեստերի լեզուն ունի իր առանձնահատկությունն ու բավական հարուստ է։ Մասնագետը ցուցադրեց՝ ցավդ տանեմ, խաղաղություն, արև, սիրո խոստովանության և այլ բառերի ժեստային տարբերակն ու վստահեցրեց, որ ժեստերի լեզվով կարելի է ասել այն, ինչ երբեք չես ասի բառերով:
Back to Top