The Bambir - Children’s Games

Children’s Games - video clip, 2008 All people on the planet are children, no one is grown up, the world is a play, a child’s game... Childrens Games, 2008 Lyrics and music by Narek Bars Join us. Facebook - Official website - Անշառ մանկական խաղերից բացի, Երբ խաղում էինք մենք մեր բակերում, Անմիտ խաղեր կան մեծերի համար, Որոնց օրենքները դեռ հնուց են դրված, ԵՎ ով խաղթեց այն, հաղթողն է դրա, Ով սպանեց շատ, հերոս կդառնա: Նույնն է լրիվ, ոչինչ չի փոխվել, Երբ մենք բակերում թղթե զենքերով Իրար էինք սպանում: Մի բան է փոխվել. հաստատ ես գիտեմ, Որ խաղն այդ մանկական վատ հետք է թողել, Մեծերի մոտ, որ դառնում է անմիտ, լուրջ ու դաժան մի բան: Հետքն է դրա հայացքը մանկան, Որ պետք է դառնա մեզ պես մարդասպան: Ու մանկական խաղն այս Օծում է մեզ իբրև մարդասպան: Մեծերից սովորած հին խաղ է սա, Բայց արդեն հիմա ի ծնե եկած վարք է դա: Մանուկներ նստած համակարգչի առաջ, Առանց առիթի սպանում են իրար: Սկզբում սպանել հաճույքի համարª Ասելով ուղղակի մի խաղ է սա: Հետո այդ խաղը դառնում է անհրաժեշտ ՈՒ անբաժան մի բան: Մեր թողած միակ հետքն է սա, Որ կոչվում է Խաղեր մանկական: ՈՒ լուռ, լուռ, լուռ, լուռ Սպասում ենք, թե կփոխվի մի բան, ՈՒ լուռ, լուռ, լուռ, լուռ Գնում ենք նույն ճամփով առաջ: Մանկական հուշերից մնում է մի բան. Որ խաղն այդ մի օր կդառնա իրական:
Back to Top