«Կարմիր ֆըստան» պարերգ: Մենակատարներ՝ Արմենուհի Սեյրանյան, Սոֆյա Թումանյան, Գևորգ Հաջյան (Գէորգ Հաճեան), Գրիգոր Համբարյան: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ:
Look at this address for English:
Այս երգի մասին Դանիել Երաժիշտը պատմեց. «Այս երգը Վերժինե Սվազլյանի աշխատության միջից եմ վերցրել, բայց կատարելուց առաջ ես և մեր անսամբլից Հրաչիկ Գրիգորյանը գնացինք Մուսա լեռ գյուղը՝ Էջմիածնի ճանապարհին, և էնտեղ մենք հարցուփորձ արեցինք, մի տատիկ գտանք: Այս երգը բոլորը գիտեն, բայց էդ տատիկն էնպիսի բաներ պատմեց, որ մենք նախ զարմացանք, հետո հասկացանք, որ ամեն մի վկայություն, թեկուզ իր զրույցը տեղի բարբառով պատմական հիշողությունը խթանող բաներ են և մեզ ավելի օգնում են՝ այդ երգի միջավայրը վերստեղծելու: Նա երգեց նաև մեզ համար այդ երգը: Բացի դրանից, պատմեց, որ... գուցե մի քիչ հիշողությունն աղավաղված թե ինչ՝ չգիտեմ, բայց պատմեց, որ ցեղասպանության ժամանակ ոմանք իրենց երեխաներին ուզում էին տանել, ծովի մեջ խեղդեին, որպեսզի թուրքերի ձեռքը չընկնեին: Եվ պատմում էր, որ ստորոտից, ծովափից մոտ 30մ հեռու՝ դեպի ծովի խորքը, տախտակամած էին կառուցում, որ ջուրը գցեին, ինչպես այլ վայրերում մեր աղջիկներչը թև-թևի տված Եփրատն էին նետվում, միայն թե չընկնեին դահիճի ձեռքը: Եվ այդ մուսալեռցի տատիկը պատմեց, որ ինքն այդ ժամանակ ութ տարեկան էր, երբ պատրաստվում էին երեխաներին ծովը գցել, և բարեբախտաբար այդ ժամանակ երևացել էին ֆրանսիական «Գիշեն» ու «Ժաննա դ’Արկ» նավերը, որ փրկեցին մուսալեռցիներին, նրանց հետ էլ մեր այդ տատիկին: Այդ