Դատարանում ադրբեջանցի թարգմանիչը Վագիֆ Խաչատրյանի խոսքերը դիտավորյալ սխալ է թարգմանել

«Լաչինի միջանցքում առևանգված ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը ֆարսի ժանրից է և ծաղր է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ»․- X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Այսօր 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքեց իր մասնակցությունը Մեշալիի դեպքերին և հայերենով ներողություն խնդրեց ՝ բառացիորեն ասելով, որ այնտեղ չի եղել։ Սակայն թարգմանիչը ներկաներին փոխանցեց, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերը կատարել են։ Նա Վագիֆի խոսքերը սխալ մեկնաբանեց»,-գրել է Էդմոն Մարուքյանը։ Նա ընդգծել է, որ ադրբեջանական վարչակարգի օրոք արդար դատավարություն չի կարող իրականացվել, ուստի պետք է անհապաղ ազատ արձակվեն Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բոլոր գերիները։
Back to Top