Զոհվածների ծնողներն ԱԺ–ի մոտ են

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ՝ ԱԺ պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բաղրամյան փողոցի կողմից ԱԺ շենքի դարպասների մոտ ոստիկանական ուժերն այդքան էլ շատ չեն, փոխարենը բազմաթիվ ոստիկաններ են հավաքվել Դեմիրճյան փողոցի կողմից ԱԺ ծառայողական մուտքի մոտ։
Back to Top