Աշուղ Ջիւանի - Աշուղը

Անթեւ թռչնակ է աշուղը - Այսօր այստեղ, վաղը այլ տեղ. Դարձող ճախրիկ է աշուղը, Այսօր այստեղ, վաղը այլ տեղ: Մերթ անսաւաղ, ծարաւ, պապակ, Մերթ անյաջող, մերթ յաջողակ. Թափառում է նա շարունակ, Այսօր այստեղ, վաղը այլ տեղ: Մի տեսակ լուսատըտիկ է, Լուր տարածող մունետիկ է, Հողմից հալածուած ամպիկ է, Այսօր այստեղ, վաղը այլ տեղ: Զուր յոյսերով խարխափում է, Գէղեր, քաղաքներ չափŒ
Back to Top