«Լերան աղջիկ»․ խոսք՝ Աշոտ Գրաշիի, երաժշտություն՝ Ալեքսանդր Աճեմյանի։ Այս երգով առաջին անգամ հանրության առաջ ելույթ է ունեցել 21-ամյա Ռուբեն Մաթևոսյանը 1962 թվականին։ Համերգը կայացել է Հայաստանի կոմպոզիտորների միության 5-րդ համագումարի ժամանակ։
Տեսանյութը ենթարկվել է ձայնային որոշ մշակման՝ «Այգաբեր»-ում հրապարակվելուց առաջ։
Երգի խոսքերը՝
Լերան աղջիկ շող ու շաղ ես,
Անուշ սիրոյ լարն ես դու իմ,
Ալուան նռան մի նոր բաղ ես,
Սիրահար եմ եարն ես դու իմ։
Հէ՜յ, իմ սէր ո՞ւր ես,
Ո՞ւր ես իմ գարուն,
Նո՞ւռ ես, թէ հո՞ւր ես,
Իմ սիրտն ես վառում։
Արի բաց է հոգուս դուռը,
Արի քեզ եմ ես մնում,
Քոյրիկ խորն է իմ մռմուռը,
Սիրտս քեզ չի մոռանում։
Դայլայլում է լորն իր երգը,
Ճամբադ ուրախ երգ ու տօն է,
Միշտ փնտռում եմ քո նուրբ ձեռքը,
Լերան աղջիկ կեանքս քոնն է։
Հէ՜յ, իմ սէր ո՞ւր ես,
Ո՞ւր ես իմ գարուն,
Նո՞ւռ ես, թէ հո՞ւր ես,
Իմ սիրտն ես վառում։
Արի բաց է հոգուս դուռը,
Արի քեզ եմ ես մնում,
Քոյրիկ խորն է իմ մռմուռը,
Սիրտս քեզ չի մոռանում։