Ruben Matevosyan - Ashnan Qaravan | A. Achemyan | Աշնան Քարավան - Ռուբեն Մաթևոսյան | Ա. Աճեմյան
Ashnan Qaravan - Ruben Matevosyan (A. Achemyan)
Lyrics - V. Davtyan
Աշնան Քարավան - Ռուբեն Մաթևոսյան (Ալեքսանդր Աճեմյան)
Խոսք ` Վահագն Դավթյան
_______________________________________________
_______________________________________________
Աշնան բարակած ջրերը լալիս,
Աշնան ոսկին են իրենց հետ տանում,
Ու դուք, կռունկներ, անհայտից գալիս,
Դեպի անհայտն եք նորից հեռանում:
Կապույտ լույսով է հեռուն բռնկել,
Քամին մենավոր մի ծուխ է բեկում,
Ու ձեր կանչի մեջ, չվող կռունկներ,
Ինչ-որ կարոտ է անվերջ հեկեկում:
Կապույտը կտրած գնում եք անվերջ,
Ու աշնան ձեր չուն նման է լալու...
Ինձ էլ տեղ պահեք ձեր երամի մեջ,
Կռունկներ, շուտով ես էլ եմ գալու...
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ