« Հրաւիրուածներից ո՛չ ոք իմ ընթրիքից չի ճաշակի »: father_armen_melkonyan
«Հրաւիրուածներից ո՛չ ոք իմ ընթրիքից չի ճաշակի »:
14 գլխի 12 համարում Ղուկաս ավետարանիչը մեզ պատմում է, որ փարիսեցի իշխանավորի տան հյուրասիրությունը դեռ շարունակվում է, և Տեր Հիսուս անուն առ անուն խրատում է ինչպես հրավիրվածներին, այնպես էլ իրեն հրավիրողին։
Քանի որ Տեր Հիսուս նկատեց, որ փարիսեցի իշխանավորի տանը ո՛չ թե կարիքավոր աղքատներ են, այլ՝ իր շրջապատի ունևորները, որոնք հաջորդաբար պետք է հրավիրեն նրան՝ իրենց ճաշկերույթներին։ Պատվիրեց իշխանավորին, հետայսու ճաշկերույթ կազմակերպելիս հրավիրել աղքատներին, որոնք ոչինչ չունեն փոխարենը հատուցելու։ Դրա դիմաց նա կստանա հատուցում՝ արդարների հարության օրը։
Նրանց մի առակ էլ պատմեց մեծ խնջույքի մասին, թե ինչպես մի մարդ իր ընթրիքին հրավիրում է շատերին և այդ շատերը անհիմն պատճառներով մերժում են հրավերքը։ Դրանից բարկում է տան տերը և հրավիրում է քաղաքի աղքատներին ու մուրացկաններին,։ Իսկ մերժող հրավիրվածներին խոստացավ Իր ընթրիքից անմասն թողնել։
Ավետարան ըստ Ղուկասի
12 Իրեն հրաւիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին եւ ո՛չ էլ քո հարուստ հարեւաններին, որպէսզի նրանք էլ փոխարէնը քեզ չհրաւիրեն, եւ քեզ հատուցում լինի: 13 Այլ երբ ընդունելութիւն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին 14 եւ երանելի կլինես, որովհետեւ փոխարէնը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եւ դրա փոխարէն քեզ կհատուցուի արդարների յարութեան օրը»: 15 Երբ սեղանակիցն
1 view
4366
1523
11 months ago 01:15:30 1
« Հրաւիրուածներից ո՛չ ոք իմ ընթրիքից չի ճաշակի »: father_armen_melkonyan