Առնվազն երեք ամսով վարկային տոկոսների համաներումը չի հանգեցնի ինֆլյացիայի․ Միքայել Մելքումյան

Առնվազն երեք ամսով վարկային տոկոսների համաներումը՝ պետության սուբսիդավորմամբ, չի հանգեցնի ինֆլյացիայի։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի այն հարցին։ Պատգամավորը նշեց, որ սա չի հանգեցնի որևէ ինֆլյացիայի, որովհետև Կենտրոնական բանկի պահուստները 2,8 միլիարդ է, անցած տարի 560 միլիոն դոլար ԿԲ շուկայից հանել է, որպեսզի հենց նման իրավիճակում այն խելամիտ օգտագործի։ Հետևեք մեզ հետևյալ հարթակներում՝ Մեր կայքը - Facebook (ռուսերեն) - Facebook (հայերեն) - Telegram ալիք - Instagram - @armtoday_
Back to Top