«Ծիլք» ավանդական երգի-պարի խումբ - Էսօր ուրբաթ է, Զար զնգը
«Մեր երգերը և մենք» նախաձեռնության նպատակն է տարածել մեր մաքրամաքուր ժողովրդական երաժշտությունը։ Նախաձեռնության կողմից յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են ազգային երգերի բաց դասեր։
Այս անգամ մեզ հյուրընկալել էին «Ծիլք» ավանդական երգի-պարի խմբի երեխաները Բյուրեղավանից (գեղարվեստական ղեկավար՝ Միքայել Խաչատրյան)։
Երգի բառերը՝
1․ Էսօր ուրբաթ է, պաս է
Էսօր ուրբաթ է, պաս է,
Դե, հե, զնգը, զնգը, դե, հե, ջան,
Սրտիկ արծաթե թաս է,
Դե, հե, զնգը, զնգը, դե, հե, ջան:
Սրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զնգը, զնգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդու չի մնա,
Դե, հե, զնգը, զնգը, դե, հե, ջան:
Աշուն եկավ ցողալեն,
Դե, հե, զնգը, զնգը, դե, հե, ջան,
Ծառի թըփեր դողալեն,
Դե, հե, զնգը, զնգը, դե, հե, ջան:
Կռունկ կանչեր սարերուն,
Դե, հե, զնգը, զնգը, դե, հե, ջան,
Ղարիբ տղեն երերուն,
Դե, հե, զնգը, զնգը, դե, հե, ջան:
2․ Զար զնգը
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա:
Էս գիշեր` լուսնակ գիշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Ձուն էկեր` գետին նախշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Էլի պարը բոլորավ,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Քուրըս միջին մոլորավ,
Պարենք գիշեր լուսընկա:
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա:
«Մեր երգերը և մենք» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝