Սուտ խոսելով ման ես գալիս. խաղողագործները Վահան Քերոբյանին մեդալ տվեցին խաբելու համար

Մեդալը հանձնելուց հետո խաղողագործները լքեցին դահլիճը։ Արմավիրի մարզի խաղողագործները, որոնք բողոքում են մթերումից ու դրա գնից, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին մեդալ նվիրեցին սուտ խոսելու համար։ Նշենք, որ նախարարության դահլիճում կրքերը բորբոքվեցին, գյուղացիները սկսեցին բարկանալ ու բարձր տոնով խոսել։ Նրանք շեշտեցին, որ Քերոբյանը սուտ է խոսում, իրենց խնդիրներն էլ լուծում չեն ստանում։ «Սուտ խոսելով ման ես գալիս»,– ասաց գյուղացիներից մեկը։ Մեդալը հանձնելուց հետո խաղողագործները լքեցին դահլիճը։ Նրանց հեռանալուց հետո Քերոբյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց` պետք է տարբեր հանգամանքներ հաշվի առնել։
Back to Top