ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ` ԿԱՐԴՈՒՄ Է ԼԻԼԻ ՀՈՎԵՐԸ VAHAN TERYAN / READS LILI HOVER
Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:
Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե’ս-
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես:
Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա’
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:
Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:
Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:
Գերված ենք մենք, ո’չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:
Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:
Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:
Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի’ր իմ, կըվառվես վառման:
Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:
Արիացի’ր, սի’րտ իմ, ե’լ հավատով տոկուն,
Կանգնի’ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:
Special thanks to the sound director Tigran Hakobyan
Lili Hover
Subscribe -
For Contact: lilihoverofficial@
Follow Me
Instagram -
Official Youtube Channel of Lili Hover
Playlists:
Lili Hover Official
People who changed us | TV Program
Anyone Who Re upload The Song or the Music Video will be removed from YouTube on Copyright Claim Charges.
Thank You For Your Cooperation.
Created & Authorized Lili Hover
All Right Reserved.
#lilihover #vahanteryan #readslilihover #վահանտերյան #միխառեքմեզ #lilihover #lili #hover #artsakhstrong #stopagression #stopturkishagression #wakeupworld #handsofffromourhomeland .
.
Join this channel to get access to perks:
1 view
17
5
3 months ago 00:00:56 1
Վահան Տերյան «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար» VAHAN TERYAN (APRELUC QAXCR E MERNEL QEZ HAMAR)
5 months ago 00:09:13 1
Վահան Տերյան
9 months ago 00:00:48 3
Գարուն. Վահան Տերյան | Կարդում է Տաթևիկ Ավետիսյանը
9 months ago 00:02:00 1
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ` ԿԱՐԴՈՒՄ Է ԼԻԼԻ ՀՈՎԵՐԸ VAHAN TERYAN / READS LILI HOVER
9 months ago 00:01:04 1
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար - Կարդաց՝ (MINAS BLOGER) Հեղինակ՝ Վահան Տերյան
9 months ago 00:01:33 1
Վահան Տերյան. Դու կգաս ու հեքիաթով ինձ կդյութես / Սամվել Թոփալյան
9 months ago 00:00:46 1
Վահան Տերյան․ Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր․ կարդում է Մխիթար Ավետիսյանը #էջանիշ
9 months ago 00:00:45 1
Վահան Տերյան․ Սարի ետևում շողերը մեռան.
9 months ago 00:03:05 1
Վերածնունդ - Ի՞նչ մնաց ինձ — ոսկյա մի ցանց, ուրիշ ոչինչ.Վահան Տերյան Տարոն Գլակի շարքը. #taronglak