Ձայն Արարատի 7 - Քարե դռներ. Քարանձավները Հայկական լեռնաշխարհում / Armenology - Caves in Armenia
Ազատ ձայն լրատվականի Ձայն Արարատի հաղորդաշարի 7-րդ հաղորդումը նվիրված է քարանձավներին: Հայկական լեռնաշխարհում և ողջ աշխարհում կան բազմաթիվ քարանձավներ: Հայ մարդը մինչև նախորդ դարի սկիզբը բնակվել է քարանձավներում: Հաղորդման ընթացքում խոսվում է քարանձավների կառուցվածքի, նշանակության և Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված քարանձավների կարևորության մասին, ինչպես նաև քարե դռների: Հաղորդման հյուրն է բնագետ, մշակութաբան, քարանձավագետ Սամվել Շահինյանը:
Հաղորդաշարի բոլոր թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ :
_______________________________________
«Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ :
Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։
Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդ
1 view
62
13
5 months ago 00:30:01 1
Ձայն Արարատի 50 - Հայոց հնագույն գրերի` հիքսոսյան գրերի հետքերով / Armenology