Ձայն Արարատի 55 - Հայաստանի Առաջին Հանրապետություն 1918-1920 / Armenology /

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 55-րդ թողարկումը նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետությանը: 1918թ մայիսի 28-ին Մայիսյան հերոսամարտերից հետո Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Ընդամենը երկու տարվա կյանք ունեցող անկախ պետությունը ձևավորեց կառավարություն, խորհրդարան, բացվեցին դպրոցներ, համալսարան: Բայց ժամանակներն այնքան էլ բարենպաստ չէին, երկրում սոցիալ-տնտեսական վիճակը ծանր էր: Մյուս կողմից էլ բոլշևիկների վարած քաղաքականությունը, հետո թուրքերի հարձակումը խանգարեցին Հայկական անկախ պետության գոյատևմանը: Սևրի պայմանագիրը այդպես էլ մնաց թղթի վրա, իսկ հայ-թուրքական պատերազմին հաջորդեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրի ստորագրումը: Հյուրն է պրոֆեսոր Արարատ Հակոբյանը: Հաղորդաշարի բոլոր թողարկումները՝ Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին՝ _______________________________________ «Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ : Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագ
Back to Top