«Գարուն Երևան». խոսք՝ Աշոտ Գրաշիի, երաժշտություն՝ Արամ Խաչատրյանի: երգում են Ռուբեն Մաթևոսյանը և Հովհաննես Բադալյանը: Նկարահանումը կատարվել է 1971 թվականին:
Երգի խոսքերը՝
Գարո՛ւն Երևան, սիրո՛ւն Երևան,
Վարդեր ես ճամփիս փռում, Երևա՛ն,
Ուր էլ գնամ, ուր էլ մնամ
Քեզ եմ հավիտյան սիրում, Երևա՛ն:
Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես, Երևա՛ն,
Իմ Հայաստանի զարդն ես Երևա՛ն:
Զուգվել, զարդարվել, սիրուն աննման,
Դու նորահարս ես դարձել, Երևա՛ն,
Հայաստանի գարնան գրկում
Ծաղկի՛ր, ծիծաղի՛ր, երգի՛ր Երևա՛ն:
Երգը շրթունքիս կռիվ գնացի,
Քո կյանքի համար անվախ կռվեցի,
Կրակ կռվում, կրակ հեռվում,
Պատկերիդ պայծառ կարոտ մնացի: