Armenia /Sharl Aznavour/ - Pour toi Armenie

Աշխարհի տարբեր ծայրերում բնակվող յուրաքանչյուր ՀԱՅ ամեն տարի դեկտեմբերի 7-ին հիշում է, թե ինչ կատարվեց 1988 թվականին: Այդ օրը 11:41-ին ՀՀ տարածքի 40 տոկոսը մեկ ակնթարթում վերածվեց աղետի գոտու: Երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց 25 հազար մարդու կյանք: 1988-ի երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում, որն ընդգրկում էր Սպիտակ քաղաքն ու նրա շրջակա 12 գյուղերը, կազմեց 10 բալ, հիմնական ցնցման մագնիտուդը՝ 7։ Երկրաշարժից տուժեց 363 բնակավայր՝ 21 քաղաք եւ 342 գյուղ։ Անօթեւան մնաց 514 հազար մարդ։ Յուրաքանչյուր տարի հայերը հիշում են, որ 88-ին աշխարհի բազմաթիվ երկրների բնակիչներ օգնության ձեռք մեկնեցին ավերված Հայաստանին: Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 7-ին Հանրապետության ղեկավարները, քաղաքական գործիչները եւ շարքային քաղաքացիները այցելում են աղետի գոտի` հարգանքի տուրք մատուցելու աղետի զոհերի հիշատակին: Յուրաքանչյուր տարի Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստի պատարգ` ի հիշատակ երկրաշարժից զոհվածների:
Back to Top