ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԹԵՄԻ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԸ, 2024 Թ.
Մայիսի 30-ից հունիսը1-ը Մոսկվայի առաջնորդարանում Եզրաս սրբազանի նախագահությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների տարեկան ժողովը, որին մասնակցում էին Ղրիմից, Միջին Ասիայից, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 40 հոգևորական: Ժողովի ընթացքում քննարկեցին հոգևոր-մշակութային կյանքին առնչվող, ինչպես նաև ֆինանսական և կարգապահական մի շարք հարցեր: Առաջին անգամ թեմի կրթական հաստատությունների գործունեությունը ներկայացրին ծխերի հայորդյաց տների պատասխանատուներն ու մանկավարժները:
Ժողովականներն անդրադարձան մայիսի 28 -ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների մուտքը խոչընդոտող ոստիկանական ուժերի գործողությանը, դատապարտեցին, այն որակելով որպես հայ ժողովրդի պատմության մեջ նախադեպը չունեցող ամոթալի արարք:
«Մենք՝ ժողովականներս, հիշյալ քստմնելի քայլը դիտարկում ենք հարված մեր ազգային սրբություններին, ինքնությանն ու միասնությանը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:
1 view
256
64
6 months ago 00:05:03 1
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԹԵՄԻ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԸ, 2024 Թ.
9 months ago 00:59:22 1
Մյունխենի համաժողովը կանխեց Ռուսաստանի ծ
9 months ago 00:07:58 1
Արդյոք Հայաստանը զորք կուղարկի Ուկրաինա՝ Կիևին օգնելու համար
9 months ago 00:02:24 1
Армянский тяжелоатлет показал, как правильно минировать пасть Баку
10 months ago 00:00:00 7
ՆԱՏՕ-ն հրահրում են նոր պատերազմ Հայաստանի շուրջ․Փաշինյանին հեռացնու՞մ են,փոխարինելով Ալենով և ԱԽՔ-ով
10 months ago 00:08:16 1
Ռուսաստանի ամենամեծ դավաճանությունը
1 year ago 00:06:28 1
Բոյկոտը Ռուսաստանի դեմ շարունակվում է․ Պապիկյանը ՌԴ չի մեկնի