Իրանական քաղաքականության հայկական երանգները. «Աբովյան Time»
Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի, տնտեսական խնդիրների, Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների, իրանա–ադրբեջանական և իրանա–իսրայելական հարաբերություններում առկա խութերի մասին է «Աբովյան Time»–ի եթերում խոսել իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը, որը 45 օր գտնվում էր հարևան երկրում։
Առաքելյանը նաև անդրադարձել է հայ–իրանական հարաբերություններին, ներկայացրել իրանական տեսակետը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ, ՀՀ–ում Իրանի դեսպանի հայտարարությունը, որը, իրանագետի խոսքով, խեղաթյուրվել էր Հայաստանի պետական լրատվամիջոցի կողմից։
«Դեսպանը հայտարարել էր, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, այլոք եթե ցանկանում են, որ տարածաշրջանում խաղաղություն տիրի, կարող են նպաստել դրան։ Իսկ ՀՀ պետական լրատվամիջոցը խեղաթյուրել էր դեսպանի խոսքը` վերնագրելով, որ Իրանը դեմ չէ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում»,–ասաց Առաքելյանը։
24 views
268
77
2 years ago 00:43:11 29
Իրանական քաղաքականության հայկական երանգները. «Աբովյան Time»