Sahak Sahakyan - Aryounod drosh (Armenian folk song)
Հայ ժողովրդական ֆիդայական «Արյունոդ դրոշ» երգն է՝ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի կատարմամբ: Մենակատար՝ Սահակ Սահակյան:
Երգի մեջ խոսվում է այն մասին, թե ինչպես օսմանյան սուլթանը (խոսքը Աբդուլ Համիդի մասին է) սարսափով է լցվել, երբ հայ ժողովուրդը նրա բռնակալության դեմ ծածանել է իր ազատության դրոշը և կենաց-մահու կռվի ելել նրա ելուզակների դեմ: Երգի քառատողերից մեկում ասվում է, որ մեծ մարդասպանը սաստիկ զայրացել է ու հայերին ջնջելու հրաման տվել: Նա ձգտում է քանդել Հայաստանը և իսպառ ջնջել Հայ անունը, որպեսզի չխաթարվի իր անկախությունը: Բարեկամներ, ինչպես տեսնում ենք, ավելի քան 100 տարի անց էլ թուրք սուլթանի ցանկությունը նույնն է մնացել: Թուրքական պետությունը վաղուց փայփայած մի ծրագիր ունի. Ստեղծել մեծ Թուրան, որը պետք է իր սահմանների մեջ ընդգրկի Թուրքիայից մինչև Ալթայ ընկած թյուրքական ժողովուրդներին, այսինքն Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Եվ նրանց ու Թուրքիայի միջև սեպի պես խրված է Հայաստանը:
Մի փոքր ուշադիր նայելով պատմության ընթացքը, հստակ կտեսնենք, որ անհիմն է կարծել, թե այսօրվա թուրքը 100 տարի առաջ ցեղասպանություն իրականացրած թուրքից տարբերվում է, անհիմն են այն մարդասիրական կոչերը, թե թուրքերի այսօրվա սերունդը ի՞նչ մեղք ունի իրենց պապերի իրականացրած ոճիրի մեջ: Այսօր մենք նորից հստակ տեսնում ենք, որ մենք գործ ունենք նույն թուրքի հետ, որի ծրագիրը դարձյալ հայն ու Հայաստանը ջնջելն է՝ իր մեծ Թուր&
1 view
21
2
4 months ago 00:04:32 1
Սահակ Սահակյան-Սասնո ահեղ կռվին Sahak Sahakyan-Sasno ahegh krvin
4 months ago 00:04:03 1
Sahak Sahakyan - Yeli, nane and Mshou sarer (Armenian folk songs)
7 months ago 00:02:31 1
Sahak Sahakyan - himi el lrenq exbayr
10 months ago 00:02:42 1
Sahak Sahakyan-Elir Gevorg elir
10 months ago 00:03:12 1
Sahak Sahakyan - Aryounod drosh (Armenian folk song)
10 months ago 01:23:24 1
Հայկական երգեր, մաս 8, Սահակ Սահակյան - 1 hour with Armenian songs, vol․ 8, Sahak Sahakyan