«Հյուսիս–Հարավ» ՄՏՄ–ն կփոխի համաշխարհային լոգիստիկան
Այս մասին «Տրանսպորտային շաբաթ - 2022»–ի ընթացքում հայտարարեց ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։
Նրա խոսքով` նախագծի կարևորությունն այն է, որ այն հյուսիսից հարավ հատում է «Արևելք–Արևմուտք» ՄՏՄ–ի մի շարք տարանցիկ միջանցքներ։
Այդ հատումը հնարավորություն է տալիս «Հյուսիս–Հարավ» ուղղել մեծաթիվ տարանցիկ հոսքեր և բեռներ։
Այսօր միջանցքով տարեկան անցկացվում է շուրջ 14-17 մլն տոնն բեռ։ Մինչև 2030 թվականի բեռնափոխադրումների ծավալը կարող է աճել կրկնակի` մինչև 25-30 մլն տոննա։
Երկու միջանցքների համակցումը («Արևելք–Արևմուտք» և «Հյուսիս–Հարավ») և դրանց տրանսպորտային ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը կարող է նպաստել գործնականում Մեծ Եվրասիայի նախաձեռնության իրականացմանը։
Եվրասիական զարգացման բանկի գնահատականներով` մինչև 2030 թվականը միջանցքի զարգացման շրջանակում կիրականացվի ընդհանուր ավելի քան 38 մլրդ դոլարի ավելի քան 100 ներդրումային նախագիծ։
Այն մասին, թե ինչպես նոր նախագծերը կնպաստեն Կասպյան տրանսպորտային զարկերակի ձևավորմանը` դիտեք մեր տեսանյութում։
Աղբյուրներ. ԵԱԶԲ, բաց աղբյուրներ
31 view
444
101
2 years ago 00:02:54 97
«Հյուսիս–Հարավ» ՄՏՄ–ն կփոխի համաշխարհային լոգիստիկան