Խաչվերաց

Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Ապա թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը: Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի տասներեքին տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի տասնչորսին՝ Խաչի տոնը: Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց» Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան ➡️ website ➡️ Facebook: ➡️ Instagram: ➡️ Twitter: ©Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են «Վէմ» կրթամշակութային հիմնադրամին: Նյութերն արգելվում է օգտագործել առանց համապատասխան համաձայնության: E-mail vem@, info@ ©Vem Cultural Educational Foundation. All rights reserved. #vemradio #vem #Հոգևորզրույցներ
Back to Top