Ռայիսիին պատմել եմ Սոչիում կայացած հանդիպման մասին`կարևոր է, որ Իրանը տեղեկացված լինի.Նիկոլ Փաշինյան
Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Հարգելի պարոն նախագահ, շնորհակալ եմ հրավերի և ջերմ ընդունելության համար: Պիտի արձանագրեմ, որ շատ հագեցած այց ենք ունենում: Մենք քննարկել ենք երկու երկրների տնտեսական, քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցեր, ընդգծել ենք մեր պատմական կապերը, այդ թվում` արձանագրելով մեր հարաբերությունների նրբությունները: Ես բարձր եմ գնահատել նաև Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության վերաբերմունքը և քաղաքականությունն Իրանի հայկական համայնքի համար ստեղծված հնարավորությունների առումով: Պիտի ընդգծեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը իսլամական և քրիստոնեական քաղաքակրթությունների համագործակցության և բարեկամության շատ պայծառ և վառ օրինակ են:
Քննարկել ենք նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, և այս ուղղությամբ նույնպես Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում: Մենք ընդգծում և գնահատում ենք Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առումով: Ես պարոն Ռայիսիին պատմել եմ երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին և կիսել եմ իմ տպավորութ
9 views
38
10
2 years ago 00:09:54 9
Ռայիսիին պատմել եմ Սոչիում կայացած հանդիպման մասին`կարևոր է, որ Իրանը տեղեկացված լինի.Նիկոլ Փաշինյան