Donate our mission
Նայելով մեր կյանքին և համեմատելով Ավետարանի հետ, տեսնում ենք, որ Նաբոգոդոնոսորի արձան այսօր էլ կա երկրպագության համար: hokevor karozner 2020
Միսաք, Սեդրակ և Աբեդնագովներ այսօր էլ կան, որ պատրաստ են հնոցի մեջ նետվելու, բայց ոչ կռապաշտությանը զոհ գնալու: Այսինքն մեր առջև ամեն օր կա մի «արձան»` երկրպագելու համար, և կա մի հնոց կռապաշտությունը մերժելու համար: hokevor karozner 2020
Հիշենք, որ մեր Տերը հնոցում հայտնվեց երեք արդարներին` Միսաքին, Սեդրակին և Աբեդնագովին: hokevor karozner 2020
Փառք Աստծո, մենք հիմա շիկացած հնոց չունենք, ունենք միայն մեղքը մերժելու բարի կամք, բայց արի ու տես, որ այդ հեշտ բանն էլ չենք ուզում անել: Բայց հեշտությամբ դառնում ենք դեպի կուռք հանդիսացող մեր մոլություններին: Գոռում ենք ազատություն, բայց գերի ենք մեր մեղքերին: Ինչ խղճալի մարդ ենք մենք, ըստ Պողոս Առաքյալի: hokevor karozner 2020
Մենք ուզում ենք, որ ամեն ինչ փոխվի դեպի լավը, բայց քրիստոնյաների գերակշռող հատվածը կիրակի` Պատարագի չեն մասնակցում, Խորհուրդներին անհաղորդ են, անհաղորդ են նաև իրենց շրջապատի մարդկանց կարիքներին ու խնդիրներին; Եթե մեր ներքին մարդը դեռ չի փոխվել, մենք ժամանակակից տեխնոլոգիայի դարում կմնանք նույն ապերջանիկը: Հիշում եք Ավետարանից, որ Տէր Հիսուս երկնքի Արքայության բանալին խոստացավ Պետրոսին: hokevor karozner 2020
Ինչ է բանալին, եթե ոչ հնարավորություն՝ որևէ դուռ բացելու: Բայց բանալին պետք է համապատասխանի իր կողպեքին: Նայենք մեր բանալիներին, ստուգենք, արդյոք համապատասխանում են այն փականին, որով պետք է բացենք և մտնենք ներս՝ դեպի Արքայություն