Հայերենը Հրաչի հետ #1. Հրաչ Մարտիրոսյան | Մարինե Մխիթարյան
🔹 Ինչո՞ւ է լեզվի ուսումնասիրությունը կարևոր այլ գիտակարգերի համար:
🔹 Ինչպե՞ս պայքարել հակագիտական տեղեկատվության դեմ:
🔹 Ի՞նչ է լեզվաընտանիքը, և ի՞նչն է միավորում հնդեվրոպական ընտանիքի լեզուները:
🔹 Արդյո՞ք լեզվաընտանիքների ուսումնասիրությունն ավարտված է:
🔹 Արդյո՞ք «կարամ» և «խի» բառերը լեզվական աղճատումներ են:
Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է փոխվում ու զարգանում, ինչպե՞ս պետք է իրար հետ գոյակցեն արդի գրական ու խոսակցական լեզուները և այլն:
Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը բանասիրական կրթությունն ստացել է Վանաձորի պետական համալսարանում, դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Նիդերլանդներում՝ Լեյդենի համալսարանում, ապա հետազոտական աշխատանքներ է կատարել և/կամ դասախոսել է Լեյդենի, Միչիգանի, Լոս Անջելեսի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Միլանի, Մոսկվայի, Երևանի, Վանաձորի և այլ համալսարաններում և Վիեննայի ու Բեռլինի ակադեմիական ինստիտուտներում։ Միջազգային գիտական հանրությանը լավ ծանոթ է իր երկու ընդարձակ ստուգաբանական բառարաններով և մի քանի տասնյակ հոդվածներով։
#բունtv #հայերեն #hrachmartirosyan
© Բուն TV
Web:
Facebook:
Telegram:
Instagram:
TikTok: @boon_tv
LinkedIn: