Մահացու հարձակում՝ Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա. վերջին նորություններն՝ Անկարայից
Բաժանորդագրվեք մեզ՝
#Թուրքիա #5tv
Անկարայի հյուիսային արվարձաններից մեկում այսօր տեղի ունեցած ահաբեկչության պատճառով 4 մարդ է զոհվել, 14-ը վիրավորվել են: X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը՝ զոհերին անվանելով «նահատակներ»: Սովորաբար, նահատակ են անվանում զինվորականներին: Ավելի վաղ, նույն նախարարը երեք զոհի մասին էր հայտնել: Չնայած նույն ժամին Կազանում` Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ընդունելով Ռուսաստանի նախագահի ցավակցությունը, Թուրքիայի նախագահը ասել էր, որ չորս զոհ կա: Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ «վնասազերծվել են հարձակումն իրականացրած երկու ահաբեկիչները, նրանից մեկը՝ կին»:
5 views
3
1
2 months ago 00:02:06 5
Մահացու հարձակում՝ Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա. վերջին նորություններն՝ Անկարայից