Ամեն մարդու կյանքում լինում են հայտնություններ, արվեստագետի կյանքում՝ ավելի շատ. Տեր Թովմա քահանա Անդրեասյան

Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, որ հոգևորական դառնալուց հետո հրաժարվել է ռեժիսորի և դերասանի մասնագիտություններից, բայց որպես հեղինակ-կատարող շարունակում է ստեղծագործել։ Բանաստեղծական տողերում թաքնված որոշ կանխատեսումների իրագործումը կյանքում Տեր Թովման բացատրում է արվեստագետին բնորոշ հայտնություններով։ Հոգևորականը խոսել է նաև մարդու նյութապաշտ էության, ժողովրդի դեգրադացիայի, արհեստական բանականության դրական ու բացասական, աղանդավորների «գրավիչ» կողմերի մասին։ Եթերում կենդանի կատարմամբ հնչել է Տեր Թովմայի հեղինակային երգերից մեկը։
Back to Top