Չգիտե՞ք ովքեր են 220 դրամով սուպեր գերշահույթ ստացող դիմակ ներկրողները. Զոհրաբյան
Կարևորագույն սոցիալական խնդիրն է այսօր, որ ձեր աշխատանքը մի քիչ ավելի օպերատիվ պետք է լինի, քանի որ այսօր առնվազն 12 դեղատուն եմ մտել և, անկեղծ ասած, միգուցե իմ բախտը չի բերում, ես չգիտեմ, բայց 150, 160 դրամով դիմակ ոչ կենտրոնում, ոչ էլ Արաբկիր համայնքում ես չեմ տեսել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ, դիմելով տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին, ասաց ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ դիմակների գինը 210-230 դրամ է:
1 view
14
2
1 year ago 00:04:57 1
Չգիտե՞ք ովքեր են 220 դրամով սուպեր գերշահույթ ստացող դիմակ ներկրողները. Զոհրաբյան