Կործանվել է ուկրաինացի գերիներ տեղափոխող ռուսական օդանավ
Բաժանորդագրվեք մեզ՝
#ռուս_ուկրաինական #5tv
Առավոտյան Բելգորոդի մարզում Իլ-76 է կործանվել, որով ռուսական կողմը 65 ուկրաինացի գերեվարված զինծառայողի էր տեղափոխում փոխանակման նպատակով: Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնում: Հստակ տեղեկություն չկա, թե ո՞րն է աղետի պատճառը: 192-ը 192-ի դիմաց գերիների փոխանակումը պետք է տեղի ունենար այսօր: 80 ուկրաինացի ռազմագերիներով մյուս Իլ-76-ը անվտանգության նկատառումներից ելնելով՝ վերադարձել է օդակայան, որտեղից թռիչք էր կատարել: Ռուսական կողմը պնդում է, որ ուկրաինացիները տեղյակ են եղել ինքնաթիռի երթուղու մասին: Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել էր, որ Բելգորոդում Իլ-76 են խոցել: Գերիների զոհվելու մասին ռուսական լրատվամիջոցների հայտնած լուրից հետո ուկրաիանական մամուլում հայտնված այդ տեղեկությունը անհետացել է:
7 views
0
0
8 months ago 00:02:45 1
Իսրայելը հարվածել է Իրանին, երկրաշարժ Թու
9 months ago 00:00:27 1
Էս պետությունը կործանվել, պրծել ա. խոպանչիների սիրտը պայթում է #խոպանչիներ #5tv
11 months ago 00:00:46 7
Կործանվել է ուկրաինացի գերիներ տեղափոխող ռուսական օդանավ
12 months ago 00:06:20 1
Մենք ժառանգներն ենք մի ազգի, որ ցեղասպանվել է, բայց չի կործանվել. Գարեգին Բ-ի ուղերձը