Հովհաննես Շիրազ հատված-«Ղարաբաղի ողբը» բնաստեղծությունից Hovhannes Shiraz hatvac-«Xarabaxi voxby»
Ղարաբաղի ողբը
Ղարաբաղը մորս կանչն է.
Ինձ է կանչում հույսով տրտում,
Ղարաբաղը իմ կանաչն է`
Կարմիր, բայց սև ունի սրտում….
Դու էլ, դառած կռվածաղիկ, իմ բալիկն ես ա՛յ Ղարաբաղ,
Մեղրըդ օտար մեղվին տվող իմ ծաղիկն ես այ Ղարաբաղ,
Հայաստանից քեզ պոկողը Հայաստանի եղբայրը չէ՛,
Երկուսիս մեջ դու էլ մոլոր իմ բալիկն ես, ա՛յ Ղարաբաղ:
Քանի՜ բաժան դաժան տարի Հայ բերանին ա՜խ ես դառել,
Փոխել հայոց անունըդ Արցախ, օտար Ղարա բաղ ես դառել,
Դարձել օտար ջաղացին ջուր, ազգիդ սրտին դաղ ես դառել,
Էլ չեմ կարող վիշտըս լռել, վա՜յ ինձ ու քեզ, հա՛յ Ղարաբաղ:
Դեռ էն գլխից հայոց հող ես, աստվածընծա՛ իմ լեռնաձոր,
Քո դրախտից ձեռ քաշող հայն` հայոց վայն է, ո՛վ մեղրածոր,
Թե եղբայր են` ինչու՞ են քեզ մեր մեջ դարձրել կռվախնձոր,
Աստվածընծան ինչպե՜ս թողնես սատանային փայ, Ղարաբաղ:
Կթառամես անտիրական` այգեպանիդ ձեռքից զատված,
Շիքյաստի ես խաբված լսում` Կոմիտասիդ երգից զատված,
Քեզ չեն թողնի իշխան մնաս` մայր Սևանիդ գրկից զատված,
Քեզ կուլ կտան մուղամները, զառդ կանեն զա՛յ, Ղարաբաղ:
Դու՛ չես ջոկվել, քեզ խլել են, որ մոռանաս երգերն հայոց,
Ձորերիդ պես խորացել են անդնդախոր վերքերն հայոց,
Ա՜խ, ե՞րբ պիտի լեռներիդ պես վե՛ր բռունցքվեն ձեռներն հայոց.
Որ չթողնեն հայոց արծիվն օտար ծովին ճա՛յ, Ղարաբաղ:
Բա՛ց աչքերդ, անդու՛նդը տես, ե՛կ, մի՛ ձուլվիր օտար զարմին,
Իմ տարագի՛ր հայոց կռունկ, ե՛կ, խառնվիր քո երամին,
Մեզ չի՛ կարող մահն էլ զատել, մի հոգի ենք ու մի մարմին,
Դու իմ Կարսի, իմ Սասունի, իմ Մասիսի թա՛յ, Ղարաբաղ:
Մենակ դու չես որ դիմանամ. Յոթը դրախտ ունեմ խ
1 view
15
4
3 months ago 00:02:33 1
Յոթը բուռ մոխիր - Հովհաննես Շիրազ @PoeziayiAnkyun
3 months ago 00:06:12 1
Edgar Gevorgyan - HRASHQ
3 months ago 00:04:23 1
Նոյի Ագռավներին - Հովհաննես Շիրազ Ասմունքեց՝ Անահիտ Աղասու
3 months ago 00:09:58 1
Հովհաննես Շիրազ․ Հավերժի ճամփով․ 1983…
4 months ago 00:04:59 1
Leonid Azgaldyan - Part 1.9 (NUNE AVETISYAN - Hello, My holly homeland, To my sweet Armenia)
4 months ago 00:02:32 1
Հովհաննես Շիրազ - Hovhannes Shiraz
5 months ago 00:03:22 1
Հովհաննես Շիրազ “Հրաշք“, կարդում է Մխիթար Մոս-Մուշեղյանը