Խոսք` Սաշ Հայկազունի 《Հուշ Կարոտ》
երաժշտություն և գործիքավորում` Սրբուհի Սիմոնյան
Կտավների հեղինակ` Նկարիչ Մերուժան Խաչատրյան
Սարերում հնչեց հեռավոր մի կանչ,
Երկինքն ամպած էր։
Ձորի պռնկին հայտնված մի մանչ,
Աստծո պահած էր,
Գետը փրփրել ելել էր հունից
Ասես հարբած էր,
Հողը տնքում էր երկունքի ցավից`
Խելագարված էր, խելագարված էր։
կրկներգ
Իմ էրգիր նախշուն խորոտ է,
Ժայռերի ծերպերին թառած,
Ու թեկուզ Բարձրյալին մոտ է,
Բայց ծվեն-ծվեն դառած, բայց ծվեն-ծվեն դառած։
Իմ էրգիր նախշուն խորոտ է,
Ժայռերի ծերպերին թառած,
Ու թեկուզ բարձրյալին մոտ է,
Բայց ծվեն-ծվեն դառած, բայց ծվեն-ծվեն դառած։
Հավքը գարունքի նոր գովքն էր անում`
Սիրահարված էր,
Տատս երգելով իլիկ էր մանում,
Սիրտը լցված էր,
Սարերում հնչեց հեռավոր մի կանչ, երկինքն ամպած էր,
Մի խելառ կարոտ դռանս ծնկել ու աչքը թաց էր, ու աչքը թաց էր...
Կրկներգ