Երբ ՔԱՋի մահով ընկաւ ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆը, ճակատը մի պահ բարոյալքուեց, կորաւ վերջնական յաղթանակի հանդէպ եղած յոյսը: Եւ ահա այդ օրհասական օրերին գուսան Գագիկ ՀԱՅԿազունը գրեց «Հպարտ գնացէ՛ք» երգը, որը նոր լիցք հաղորդեց յոգնած, բայց չվհատուած, տանջուած, բայց չսպառուած ՀԱՅ ՌԱԶՄԻԿին:
1994թ. մայիսի 12-ին պատերազմն աւարտուեց ՀԱՅՈՑ ՅԱՂԹԱՆԱԿով:
Փա՜ռք ՏՂԱՆԵՐԻՆ, ՅԱՒԵ՛ՐԺ ՓԱՌՔ...
ՀՊԱՐՏ ԳՆԱՑԵՔ
Պատերազմ էք գնում, ուրախ գնացէ՛ք,
ՎԱՐԴԱՆի արիւնն է Ձեր մէջ, իմացէ՛ք,
Նոր կազմաւորուած ՀԱՅՈՑ բանակի,
Առաջին զինուորն էք, հպարտ գնացէ՛ք:
Կրկներգ՝
Ինչքան էլ որ դժուար լինի, դիմացէ՛ք,
Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացէ՛ք,
ՔԱՋԵՐը` մէկ անգամ, փառքով, իմացէ՛ք,
Հողը արիւնով են պահում, իմացէ՛ք:
ՔԱՋԵՐի կորստով ցաւել ենք դարեր,
Հողերի կորստով` հազարամեակներ,
Այժմ շատ են մեզ պէտք մեծ յաղթանակներ,
Դէպ փառք ու յաղթանակ, այսպէս գնացէ՛ք:
Կրկներգ։
Դուք մեր նախնեաց հողը նորից ե՛տ բերէ՛ք,
Մեր ՀԱՅԿԱԶԵԱՆ փառքը նորից ե՛տ բերէ՛ք,
ՄՈՒՇն ու ՍԱՍՈՒՆ, ԱՐԱՐԱՏը ե՛տ բերէք,
Դէպ ԱՐցախ, ՄՈՒՍԱՅ լեռ բարով գնացե՛ք:
1 view
832
292
12 months ago 00:04:36 1
Պատերազմ էք գնում, ՀՊԱ՛ՐՏ գնացէք...
2 years ago 00:03:05 1
Գինի լից, Հպարտ գնացէք - Elena /Yerevan/
3 years ago 00:03:43 2
Պատերազմ էք գնում, ՀՊԱ՛ՐՏ գնացէք - Ներսիկ Իսպիրյան NEW