«Կեցցե´ այն Հայաստանը, որ վաղն է գալու»․ Մովսես Գորգիսյան
Այսօր ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1961 թվականին Երևանում։
Ավարտել է ՀՊՄԻ մշակույթի ֆակուլտետը (1984):
1986-87-ին աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում:
1987-ին՝ Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության անդամ էր,
«Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիրը:
1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է։ 1989թ.-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման օրերին նրա գաղափարական ելույթները հանրահավաքներում Հայաստանի և Արցախի վերամիավորմանն ուղղված արդարացի պահանջ էին։
1990թ. հունվարի 18-ին, վիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի՝ Նախիջևանին սահմանամերձ գոտում. ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։
Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը։ Մովսեսը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են, սակայն մարտում ընկել է նաև ինքը։
Մովսես Գորգիսյանը հանգչում է Ծիծեռնակաբերդում։
ՀՀ ազգային հերոսի կոչում նրան շնորհվել է հետմահու ():
#Iammedia #ByIammedia #OnlineTV #Reportage
_____________________________________
Այցելեք մեր վեբ կայքը՝
Iammedia-ն սոցիալական կայքերում՝
Facebook:
Instagram:
LinkedIn:
© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են «ԱՅ էՄ ՄԵԴԻԱ» ընկերությանը. խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է այն օգտագործել առանց հղման, ներբե