Կատարել նվիրատվություն՝
Քարոզի ժամանակ ընթերցված աստվածաշնչյան համարները՝
2 Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ թէ
3 Կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից։
4 Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։
5 Այն ժամանակ նա կ’խօսի նորանց հետ իրան բարկութիւնովը, եւ իրան սրտմտութիւնովը կ’շփոթեցնէ նորանց։
6 Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ։
Սաղմոս 2. 2-6
11 Եւ տեսայ երկինքը բացուած, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նա որ նորա վերայ նստած էր, կոչվում էր Հաւատարիմ եւ Ճշմարիտ, եւ արդարութիւնով է դատաստան անում եւ պատերազմում։
12 Եւ նորա աչքերը կրակի բոցի պէս, եւ նորա գլխի վերայ շատ պսակներ. Եւ անուն ունէր գրած, որ ոչ ով չ’գիտէր բայց միայն ինքն։
Հայտնություն 19. 11-12
10 Քիչ բանի մէջ հաւատարիմը, շատ բանի մէջ էլ հաւատարիմ է. Եւ քիչ բանի մէջ անիրաւը, շատ բանի մէջ էլ անիրաւ է։
11 Արդ թէ որ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չ’եղաք, ճշմարիտ հարստութիւնն ո՞վ կ’տայ ձեր ձեռը։
12 Եւ եթէ օտար բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերն ո՞վ կ’տայ ձեզ։
Ղուկաս 16. 10-12
17 Անզգամ պատգամաւորը չարիքի մէջ կ’ընկնի, բայց մի հաւատարիմ դեսպան բժշկութիւն է։
Առակներ 13. 17
18 Եւ Տէրը քեզ մէկ ճանապարհով ուղարկեց ասելով. Գնա, եւ այն մեղաւոր Ամաղեկացիներին նզովիր, եւ նորանց դէմ պատերազմիր, մինչեւ որ նորանց բնաջինջ անես։ 19 Եւ ի՞նչու համար չ’լսեցիր Տիրոջ ձայնին, եւ աւարի վերայ յարձակուելով Տիրոջ առաջին չարութիւն արիր։
1 Թագավորներ 15. 18-19
28 Այն ժամանակ Սամու