Փչացրել ենք մեր հարաբերությունները դաշնակից ՌԴ հետ, իսկ Արևմուտքը կանգնել է բռնապետ Ալիևի կողքին
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:
• ՀՀ ղեկավարությունը 605 000 կյանք զոհելուց, Արցախը կորցնելուց ու մեզ կոտրելուց հետո, գուցե, հասկացել է, թե ինչ է ռեալ պոլիտիկը, ինչ ուժեր են կառավարում աշխարհը և բառերով, եռագույն գուլպաներով, կաթսաներ խփելով, մուրճ ճոճելով հարցեր չեն լուծում։
• Միայն փաստաթղթով խաղաղություն չի կարող ապահովվել։
• Մենք չունենք որևէ դիվանագիտական լծակներ ոչ հյուսիսում՝ ՌԴ ու ՀԱՊԿ-ի հետ, ոչ Արևելքում։ Մենք երկու ճակատներում պարտվեցինք, ինչը վտանգավոր է Հայաստանի համար։
• Շատ ցավալի է, որ մեր պես խելացի ժողովուրդն անվերջ խաբվում է։ Սա ռեալ պոլիտիկի մեր երրորդ դասն է։ Առաջինը խաբվեցինք 1878-ին Բեռլինի կոնգրեսում, որտեղ 61-րդ հոդվածով Արևմտյան Հայաստանին եվրոպական երկրները խոստանում էին պաշտպանություն, անվտանգություն, բարեփոխումներ, որից հետո արևմտահայերը ցեղասպանվեցին։ Որոշ երկրներ դատապարտեցին, բայց մինչ հիմա Մեծ Բրիտանիան չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, որովհետև նրա շահերը դա են թելադրում։ Իսկ մենք կորցրինք Արևմյան Հայաստանը։ Երկրորդ դասը 1920-ին էր, երբ մենք ապրում էինք հեքիաթներով, պահանջում էինք Սևրի պայմանագրի Հայաստան։ Հրաժարվեցինք ՌԴ-ի, Թուրքիայի հետ գալ համաձայնության ու կորցրինք Արևելյան Հայաստանի կեսը՝ Կարսը, Անին, Արարատը, Նախիջևանն ու Արցախը։ Հիմա կանգնած ենք երրորդ «դասի» առաջ և դարձյալ չենք ուղղվում, չենք սովորել, որ աշխարհում ամեն ինչ ‹
20 views
24
3
2 years ago 00:50:57 11
ԱՄՆ–ն Ադրբեջանին է դաշնակից համարում, ոչ թե Հայաստանին. Խաչիկյան