Նվագելն ապրուստի միջոց է և հոգևոր սնունդ ․ Արցախի ջազ նվագախմբի ղեկավար
Արցախի պետական ջազ նվագախումբն արդեն սկսել է Երևանում համերգներ տալ։ Նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանել է, որ հանդիպել է «ի՞նչ սրտով եք համերգ տալիս» կամ «մ՛ի նվագեք» մեկնաբանությունների։ Նրա համոզմամբ` երաժշտությունը պետք է թե՛ նվագողին, թե՛ լսողին։ Սուչյանը հիշեցրել է, որ երաժիշտները մարդկանց հոգիներն են բուժում, բայցի դա սա տեղահանված երաժիշտներին ապրուստ վաստակելու միջոց է։
«Արցախում վոկալ արվեստի հոյակապ դպրոց կար, դա պայմանավորված է նաև կլիմայով», - ասում է Սուչյանն ու հավելում, որ ստեղծված իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահել մեր ինքնությունը, բայց և երկխոսել աշխարհի մշակույթների հետ, հակառակ դեպքում, մշակույթին սպառնում է «ծերացում»։
Սուչյանը վստահ է, որ այսօր մենք կարիք ունենք միասին հուզվելու, ուրախանալու, վերածնվելու։ Նվագախմբի ղեկավարի խոսքով` տղաները, անցնելով դժվար ճանապարհ, այսօր ուժ են գտնում առաջ գնալու։
33 views
190
57
1 year ago 00:29:26 66
Նվագելն ապրուստի միջոց է և հոգևոր սնունդ ․ Արցախի ջազ նվագախմբի ղեկավար