ՌԴ դիրքորոշումը ԼՂ կարգավիճակի հարցում համապատասխանում է ՀՀ կառավարության մոտեցմանը. Փաշինյան
Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության մոտեցմանը։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 2-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հայտարարություններից մեկը։ Ռուս դիվանագետն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցն արժեր հետաձգել անորոշ ժամանակով։ Փաշինյանը համաձայնել է այս մոտեցմանը՝ նշելով միայն, որ այսօրվա դրությամբ չկա որևէ հնարավորություն կարգավիճակի ապահովման համար։ Հատկապես այնպիսի, որն ընդունելի կլիներ հակամարտող բոլոր կողմերի համար։ Նրա խոսքով, նման դիրքորոշում ունի նաև Կրեմլը։
«Որքանո՞վ է Հայաստանի կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականին։ Պետք է ասեմ, որ 100 տոկոսով։ Մեր կարծիքով՝ դա ճիշտ է»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հենց այդ պատճառով է կառավարությունը շարունակում հնչեցնել երեք հիմնական բաղադրիչները՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, իրավունքների եւ կարգավիճակի հարցերը։
«Չէ՞ որ դուք նկատել եք, որ քննարկումների ընթացքում մենք, այսպես ասենք, կարգավիճակի հարցը «տեղափոխել» ենք, և հիմա դրա մասին խոսում ենք ամենավերջին հերթին։ Կհարցնեք ինչո՞ւ։ Որովհետև մենք համաձայնել ենք ռուս գործընկերն
13 views
42
18
2 years ago 00:10:54 13
ՌԴ դիրքորոշումը ԼՂ կարգավիճակի հարցում համապատասխանում է ՀՀ կառավարության մոտեցմանը. Փաշինյան
4 years ago 00:05:27 3
Ռուսական պատվիրակությունը պետք է կողմ քվեարկեր, քանի որ ՌԴ պաշտոնական դիրքորոշումը դա էր պահանջում