Գուսան Հայկազունի «Հայեր, միացե՛ք» երգն է` մանկական երգչախմբի կատարմամբ։
Երգի խոսքերը՝
Հսկա երկիր էր Հայաստանը մեր,
Բայց ինչքան ասես, թշնամիք ուներ:
Բոլոր կողմերից հեռուն, դրացին,
Ձեռք-ձեռքի բռնած մեզ բզկտեցին։
Ու թուրքն էլ վայրագ օգտվեց առիթից,
Կոտորեց ազգիս, տիրացավ երկրիս։
(կրկն.)
Հայե՛ր, միացե՛ք, միացե՛ք, հայե՛ր,
Արցախն է մեզ կանչում, օգնության հասնենք,
Դեռ ճամփա ունինք, պի՛տ հասնինք Սասուն,
Քաջերի հողը մեզ է սպասում։
Ախ Նախիջևան, հայոց բնօրրան,
Անթիվ թշնամիքդ եկան անցկացան,
Քեզ բաժին ընկավ սև բախտը դաժան,
Հայաթափվեցիր, հո՛ղ պապենական։
Ու թուրքն էլ վայրագ օգտվեց առիթից,
Կոտորեց ազգիս, տիրացավ երկրիս։
(կրկն.)
Հայե՛ր, միացե՛ք, միացե՛ք, հայե՛ր…
Պայծառ գալիք է սպասվում հային,
Այս դժվար պահին լինենք միասին,
Չի հանգստացել մեր հին թշնամին,
Ուզում է նորից կոտորել հային։
Ու թուրքն էլ վայրագ օգտվեց առիթից,
Կոտորեց ազգիս, տիրացավ երկրիս։
Կրկ.`Հայե՛ր, միացե՛ք, միացե՛ք, հայե՛ր…