«Եթե Արցախը «բեռ էր», հանձելուց հետո պետք է երջանկանայինք, բա ինչու ենք հիմա այս վիճակում»

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանն է։ «Երբ որոշներն ասում էին «Արցախը բեռ է», «Արցախը տանք՝ հանգիստ կապրենք», եթե դա իրոք այդպես էր, ինչո՞վ է պայմանավորված, որ Արցախի հանձնումից հետո Ադրբեջանը որևէ կերպ չի հանդարտվում և իրականցնում է տարաբնույթ գործողություններ, այդ թվում ռազմական, այդ թվում սուվերեն տարածքից գրաված հատվածներ կան, պարտադրում է Հայաստնին ինչ մտքով անցնի։ Միակողմանի զուջումն արել է, անունը դրել սահմանազատում-սահմանագծում, հետո բերում է կանոնակարգ` տակը լիքը ականներով»։
Back to Top