Նոգինսկում բացվեց Հայ խաչակիրների ազատագրական շարժման մասնաճյուղը

Հայ խաչակիրների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Շարժման առաջնորդ Արթուր Ասատրյանն անընդհատ հրավերներ է ստանում Ռուսաստանի տարբեր քաղաքներից։ Նրա համախոհները պատրաստ են ոչ միայն միանալ հայ խաչակիրներին, այլ նաեւ ամեն կերպ նպաստել հայրենասեր հայերի համախմբմանը։ Ձեզ ենք ներկայացնում Արթուր Ասատրյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Նոգինսկ քաղաք, որտեղ տեղի է ունեցել Հայ խաչակիրների ազատագրական շարժման մասնաճյուղի հանդիսավոր բացումը։ Տարածքային բաժանմունքի ղեկավար է դարձել Էդուարդ Ուլիխանյանը։ Համատեղ ջանքերով այս մասնաճյուղը հայ համայնքի համար կդառնա կրթամշակութային կենտրոն, որտեղ կդասավանդեն հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն, ինչպես նաև կկազմակերպեն մարզական խմբակներ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։ Միանալ Արթուր Ասատրյանի գլխավորած Հայ խաչակիրների ազատագրական շարժմանը կարելի է պաշտոնական կայքի միջոցով` Հետևեք մեզ սոցցանցերում՝ @kodinfo #ԱրթուրԱսատրյան #ՀայԽաչակիրներ #Հայաստան #АртурАсатрян #АрмянскиеКрестоносцы #Армения #КрестоносноеОсвободительноеДвижение #ArthurAsatryan #ArmenianCrusaders #Armenia #Armenians #ArmeniansInRussia #Սփյուռք #АрмянскаяДиаспора #Նոգինսկ #Ногинск
Back to Top