Զորամասերում քաղաքացիական աշխատողների նկատմամբ կրկնակի բժշկական վերահսկողություն է իրականացվում

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանն, այսօր՝ Կառավարության մամուլի կենտրոնում, անդրադառնալով Armenia Today գործակալության հարցին, թե ի՞նչ միջոցառումներ են իրականացվում զորամասերում քաղաքացիական բնույթի աշխատակիցների՝ հակահամաճարակային ներկա պայմաններին համապատասխան աշխատանքների կազմակերպման հետ կապված, նշել է, որ այս առումով քաղաքացիական անձանց մուտքը մաքսիմալ սահմանափակված է։ «Իսկ այն կազմակերպությունները, որոնք աութսորս եղանակով սննդի կազմակերպում են իրականացնում, կարող եմ ձեզ վստահեցնել, քաջ գիտակցելով այս ամեն ինչի կարևորությունը, իրենք էլ իրենց ուսերին մեծ պատասխանատվություն են վերցրել և իրականացնում են նույնանման աշխատանքներ»,-նշել է Օհանյանը՝ հավելելով, որ վերջիններիս նկատմամբ կրկնակի բժշկական վերահսկողություն է իրականացվում։
Back to Top