Նիկոլ թո՛ւրք, Նիկոլ դավաճա՛ն. 5 րոպեանոց վանկարկումներով դիմավորեցին Աննա Հակոբյանին

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր դստեր ուղեկցությամբ այցելեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Շուրջ հինգ րոպե նա կանգնած լսում էր, թե ինչպես է անմար կրակի մոտ հավաքված հայությունը վանկարկում «Նիկոլ թո՛ւրք», Նիկոլ ցեղասպա՛ն» ու «Նիկոլ դավաճա՛ն»: Այդ ողջ ընթացքում, շրջապատված թիկնապահներով, Աննա Հակոբյանը քմծիծաղով լուռ կանգնած էր, չէր առաջանում, լսում էր իրեն ուղղված «ողջյունները»: Ապա թիկնապահները ճանապարհ հարթեցին, նա տեղադրեց ծաղիկներն ու նույն վանկարկումների ու ամոթանքների տակ լքեց տարածքը: Աննա Հակոբյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․ @mediahubtv #լուրեր #նորություններ #Հայաստան #MediaHub #news #live
Back to Top