Իր գյուտը 75-ամյա ինժեները պատրաստ է ծառայեցնել հայ ժողովրդին
Հայ գործարարի հավերժական շարժիչը
75-ամյա գործարար Սամվել Պետրոսյանն իրեն համարում է ոչ ինժեներ, ոչ էլ գյուտարար, բայց ամբողջ կյանքը ու հատկապես վերջին քառորդ դարն օրուգիշեր նվիրել է իր երազանքի գորրծին ու հաջողել. նրա ստեղծած մեքենան աշխատում է առանց բենզինի կամ որևէ վառելիքի ու էլեկտրականության, չունի լիցքավորման կարիք: «Ես մի մեքենա եմ ստեղծել, որ ինքնուրույն գնում է, ոչ բենզինի է ծախսում, ոչ էլ մի ուրիշ տեսակի վառելիք է ծախսում: Էլեկտրական շարժիչներով մեքենա է, որ առանց լիցքավորման մոտ 43 հազար մղոն կամ կմ քշել եմ: Արևային էներգիա էլ չի օգտագործում, իմ ստեղծած գեներատորով չնչին ինքն իրեն լիցքավորվում է ու գնում: Կարող ես քշել 200-300 միլիոն կմ մինչև մեքենան կփտի»,- նկարագրում է զրուցակիցս: Խորհրդային տարիներին մշտապես գործարարությամբ է զբաղվել, պարբերաբար տարբեր արտադրություններ հիմնել: «Մեզ ցեխավիկ էին ասում, բայց ինչ անենք, լավ էինք ապրում»,- հիշում է նա: Վերջին 25 տարին իրեն նվիրել է սիրած գործին և օրեցօր արդյունքները բարելավում է: Երազում է Հայաստանում գործունեություն ծավալելու մասին, որ իր ստեղծած էլեկտրականությունը մատակարարի հայրենակիցներին շատ ավելի մրցունակ գնով, քան այսօր առկա է:
Գործունեության սկզբում թերահավատ էին բոլորը, անգամ իր ընտանիքի անդամները, բայց գնալով թերահավատների թիվը պակասում է, երբ ցույց է տալիս, թե ինչպես է փոքր գեներատորով մեծամասշտան էներգիա ստանում: «Շատերն են տեսել ու զարմացել, հրավիրում եմ բոլոր մասնագետներին, թող սարքերը վերցնեն
1 view
482
117
4 months ago 00:27:40 1
Իր գյուտը 75-ամյա ինժեները պատրաստ է ծառայեցնել հայ ժողովրդին