ARDVIN: Համբարձման ծես։ Գյուղում ման գալ , մաս 7-րդ / Hambardzman tses, Gyughum man gal part 7
Հավկուրի ծեսը ավարտելուց հետո աղջիկների խումբը վիճակը գովելով հագցնում է վիճակի Արուսին։ Որից հետո վիճակը հանձնում են «վիճկի Արուսին» ու մանի ասելով դուրս գալիս փողոց։ Ճանապարհին Նրանց միանում են նաև տղաները։ Ու սկսում են միասին տնետուն ման գալով համբարձումն ավետել, միաժամանակ փոխարենը ստանալով նվերներ։
Որից հետո ուղևորվում են յայլաները ուխտի և համբարձման կեր ու խումի, ինչպես նաև վիճկախաղի։
Էսօր մեզ համբարձում է,
Ծաղիների հարցում է,
Վիճակ արի քե տանեմ,
Գյուղ է գյուղ քյե ման ածեմ,
Աղջիկները քեզ գեվեն,
Ազաբ լաճեր ախ անեն։
Վիճակ նստե պեով կանի,
Վարդն իրիսն հյով կանի,
Վիճակ նստե կար կանի,
Ասեղ կոտրավ վըշ կանի։
Աղջի դու հուր ես մուր ես,
Ես ծարավ եմ դու ջուր ես,
Էս համբարձման օրովը,
Քեզ ման կուգամ դու ու՞ր ես։
Տան տիկին մեր փայը տուր,
Սինին լիք մեզ հաց տուր,
Դուռը բացեք մարդ եկավ,
Սինի լիքը վարդ եկավ:
-Գովեմ գովեմ ում գովեմ
Մեր Արսենին...
Արսենի ձին ջորիա,
Արսեն ալ խնձորիա,
Արսեն նստե գերանին,
Ոսկե դավալ բերանին:
-Գովեմ գովեմ ում գովեմ,
-Մեր Արամին...
Արամ յուր ձին թամբելա,
Քշե մեյդան ընեցերա,
Անձրև եկեր թրջելա,
Արև զարկեր, չորցելա։
-Գովեմ գովեմ ում գովեմ
-Մեր Մանիշակին..․
Քանց կարմիր վարդ բացվել ես,
Հանդի միջին կայնել ես,
Նըխշուն շալդ կապել ես,
Տղաներին վառել ես։
1 view
507
124
7 months ago 00:03:41 1
ARDVIN: Համբարձման ծես։ Գյուղում ման գալ , մաս 7-րդ / Hambardzman tses, Gyughum man gal part 7
6 years ago 00:01:29 1
ARDVIN: Համբարձման ծես։ Հավկուր, մաս 6-րդ / Hambardzman tses, Havkur part 6- Sasunciner-(Sasno-Curer)
6 years ago 00:02:51 5
ARDVIN: Համբարձման ծես. Վիճակի բանակցում, մաս 5-րդ / Hambardzman tses, vichaki banakcum part 5- Sasunciner-(Sasno-Curer)
6 years ago 00:02:13 3
ARDVIN: Համբարձման ծես։ Ծաղիկ հավաքել, մաս 2-րդ / Hambardzman tses, Tsaghik havaqel part 2- Sasunciner-(Sasno-Curer)
6 years ago 00:05:38 1
ARDVIN: Համբարձման ծես։ Վիճակի հսկում, մաս 4-րդ / Hambardzman tses, Vichaki hskum part 4- Sasunciner-(Sasno-Curer)
6 years ago 00:04:18 3
ARDVIN: Համբարձման ծես։ Վիճակի պատրաստում, մաս 3-րդ / Hambardzman tses, Vichaki patrastum, part 3- Sasunciner-(Sasno-Curer)
6 years ago 00:02:27 1
ARDVIN: Համբարձման ծես։ Գող աղջիկներ, մաս 1-ին / Hambardzman tses, Gogh aghgikner part 1- Sasunciner-(Sasno-Curer)