Որ դեպքերում հայերը Ռուսաստանում կզրկվեն ՌԴ քաղաքացիությունից. Ռուբեն Կիրակոսյան

Հայաստանում գնտվող բայց Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 30 հայի նկատմամբ քրեական գործեր կան հարուցված: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է պատվավոր փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը: «ՌԴ-ն հարցումներ է ուղարկում Հայաստան՝ նրանց արտահանձնելու համար, բայց Հայաստանը այդ պահանջները չի կիրառում: Հայաստանը երկքաղաքացիություն ունեցող անձանց չի կարող արտահանձնել, քանի որ դա Սահմանդրության խախտում կլինի: Եթե տվյալ մարդը միայն ՌԴ-ի քաղաքացի է, բայց իր երկրում նրանց սպառնում է ֆիզիկական վտանգ, այդ դեպքում ՀՀ-ն ևս իրավունք ունի չարտահանձնել: Բայց պետք է ապացուցել, որ տվյալ մարդուն անօրինական հիմքերի վրա են մեղադրում, եթե լինեն օրինական հիմքեր, ոչինչ անել չեն կարող»,- ասել է Կիրակոսյանը: Մանրամասն՝ տեսանյութում
Back to Top