Արցախում վկայագրված է շուրջ 6000 հուշարձան, իրական թիվը կրկնապատիկ է. հուշարձանագետ
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման երկու հիմնական ձևերին՝ դիվանագիտական և իրավաբանական, որոնց հիմքում ընկած է հուշարձանների ուսումնասիրումը։
«Մենք խնդիր չունենք ադրբեջանական կեղծարարությանը կեղծիքով պատասխանելու», - ասում է Քորթոշյանը։
Նրա խոսքով` ադրբեջանական «Վիքիպեդիան» նույնիսկ կեղծ հղում է անում հայ հեղինակների, սակայն ոչ ոք դա չի ստուգում, ճշտելու համար չի անցնում հղումներով։
«Ուսումը, գիտելիքը, համառ աշխատանքն ու ֆինանսները տալիս են հնարավորություն անելու այն, ինչ ուզում ես», - խնդրի լուծումն այսպես է տեսնում հուշարձանագետն ու որպես դրական նախադեպ նշում Անիի Մայր տաճարի նորոգումը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ և Թուրքիայի իշխանություն իմացությամբ։
29 views
206
42
1 year ago 00:35:08 29
Արցախում վկայագրված է շուրջ 6000 հուշարձան, իրական թիվը կրկնապատիկ է. հուշարձանագետ