«Հողերը տված են, էլ ինչի՞ մասին ա խոսքը». ի՞նչ քարտեզներով են գծում հայ-ադրբեջանական նոր սահմանը

#հայ_ադրբեջանական #5tv Հայաստանի վարչապետն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ Տեղ-Կոռնիձորով անցնող հայ-ադրբեջանական սահմանի 7 կիլոմետրի վրա հստակեցվել են հայկական և ադրբեջանական հենակետերի տեղակայման կետերը: 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են, Հայաստանի կառավարությունը գործում է էսկալացիայից խուսափելու տրամաբանությամբ։ Տեղի բնակիչները վստահ են, որ էսկալացիայից խուսափելով՝ հայկական կողմը հերթական զիջումն է արել ու համաձայնել է ոչ հայանպաստ քարտեզով տեղակայել հենակետերը: Համենայն դեպս, Փաշինյանի արձանագրած առաջընթացը Տեղում ոչ ոք չի տեսել: Բաժանորդագրվեք մեզ՝
Back to Top