Ձայն Արարատի 21 - Հայոց հին հավատքի անկումը / Armenology - The decline of the old Armenian faith
«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 21-րդ թողարկումը նվիրված է հայոց հին հավատքի և աշխարհաճանաչման անկման շրջանին: Նյութական արժեքների գերագնահատումը պատճառ դարձավ, որ հայը հեռվանա իր արմատներից, արժեահամակարգից ու բուն հավատքից: Այս ամենի մեջ մեծ դերակատարություն ունեցան նաև Ալեքսանդր Մակեդոնացու բարբարոս արշավանքները: Հյուրն է՝ պատմաբան Գուրգեն Կարապետյանը:
Հաղորդաշարի բոլոր թողարկումները՝
Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին՝
_______________________________________
«Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ :
Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։
Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդերին, երիտթուրքերի կառավարության ձևավորմանը և իհարկե, չարաբաստիկ 1915-1923թթ․ շարունակվող ցեղա&
1 view
205
46
5 months ago 00:30:01 1
Ձայն Արարատի 50 - Հայոց հնագույն գրերի` հիքսոսյան գրերի հետքերով / Armenology