Քանի՞ դիմակ ունի Էրդողանը․ Սպասվող հանդիպումը ՄԱԿ-ում | Դավիթ Գրիգորյան
📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆ
ԷՐԴՈՂԱՆԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻԻՆ
«Տարբեր լոբբիների օգտագործումը չի նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին»,- հայտարարել է Էրդողանը ելույթ ունենալով Նյու Յորքում թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ։
«Դուք բոլորից լավ գիտեք՝ ինչ անհարմարություններ են առաջացել թուրք-ամերիկյան հանրության շրջանում։ Պետք է զգոն լինենք այն մտածելակերպի նկատմամբ, որը փորձում է թունավորել մեր երեխաների և երիտասարդների միտքը՝ դպրոցական ծրագրերը լցնելով անհիմն զրպարտություններով: Ձեր միասնությունն ու համակարգումն ամերիկացի քաղաքական գործիչներին թույլ կտան իմանալ պատմական ճշմարտությունը։ Հարցերի քաղաքական օգտագործումը, որոնցով պետք է զբաղվեն պատմաբանները, և տարբեր լոբբիների օգտագործումը չեն նպաստի ո՛չ թուրք-ամերիկյան, ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին»,-ասել է Էրդողանը։
Նա նաև խոսել է հայ-ադրբեջանական հարաբերոություններից․
«Ադրբեջանը և Հայաստանը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու կարևոր հնարավորություն են ստացել
Մենք պարտադիր ենք համարում պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերը»,- ասել է Թուրքիայի նախագահը Նյու Յորքում
🔖ԱՋԱԿՑԵՔ
🔗Youtube-ում |
🔗Patreon-ում |
🔖ՀԵՏԵՎԵՔ
3 views
5
0
2 months ago 00:10:02 3
Քանի՞ դիմակ ունի Էրդողանը․ Սպասվող հանդիպումը ՄԱԿ-ում | Դավիթ Գրիգորյան